Գիորգի Գախարիան՝ Վրաստանի դեմ իրականացված կիբերհարձակման մասին. Ամեն բան կլինի լավ, ինչպես դա հարիր է Արևմտյան ընտանիքի արժանի անդամ Վրաստանին
Գիորգի Գախարիան՝ Վրաստանի դեմ իրականացված կիբերհարձակման մասին. Ամեն բան կլինի լավ, ինչպես դա հարիր է Արևմտյան ընտանիքի արժանի անդամ Վրաստանին

Կիբերտարածքը միայն Վրաստանի խնդիրը չէ և ռիսկեր պարունակող կիբերտարածքը գլոբալ մարտահրավեր է,- այս մասին լրագրողներին է հայտնել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ Բաթումիում:

Նրա խոսքով, կիբերհարձակման հետ կապված հետաքննությունն անցկացվել է ռազմավարական գործընկերի հետ միասին և այդ գործընթացը շարունակվում է:

«Կիբերհարձակման գործով ռազմավարական գործընկերների աջակցությամբ անցկացրեցինք հետաքննություն և այս գործընթացը շարունակվում է: Կիբերտարածքը միայն Վրաստանի խնդիրը չէ և ռիսկեր պարունակող կիբերտարածքը գլոբալ մարտահրավեր է: Ամեն բան կլինի լավ, ինչպես դա հարիր է Արևմտյան ընտանիքի արժանի անդամ Վրաստանին՝ իր գործընկերների հետ միասին»,- հայտարարել է վարչապետը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ 2019 թվականի հոկտեմբերին Վրաստանում կիբերհարձակումն իրականացրել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը:

Վրաստանում լայնամասշտաբ կիբերհարձակում է իրականացվել 2019 թվականի հոկտեմբերի 28-ին: Խնդիրներ են ծագել հարյուրավոր կայքէջերում, այդ թվում՝ Վրաստանի Առաջին ալիքի կայքէջում: Ժամանակավորապես խափանվել է Վրաստանի ռադիոյի հեռարձակումը:

Կիբերհարձակում է իրականացվել նաև Վրաստանի նախագահի վարչության կայքէջի վրա:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննությունն է սկսել ՔՕ-ի 284-րդ և 286-րդ հոդվածներով: