Գիորգի Գախարիան՝ Նիկա Մելիային - Դուք Ռուսթավելու պողոտայում կոպիտ ձևով խախտում էիք հասարակական կարգը, նույնը կրկնելու դեպքում, հավաստիացնում եմ, որ արդյունքը կլինի նույնը

Վրաստանի ներքին գործերի նախարարի թեկնածու Գիորգի Գախարիան հայտարարել է, որ ցույցերի ժամանակ Ռուսթավելու պողոտայում «Ազգային շարժման» անդամ Նիկա Մելիա կոպիտ խախտում էր հասարակական կարգը:

«Ազգային շարժում» դաշինքը նիստին Նիկա Մելիան ներքին գործերի նախարարի թեկնածուին է ներկայացրել իր ձերբակալության լուսանկարները և նշել, որ նրա հետ վարվում էին կոպիտ և ոչ մի ոստիկան դրա համար պատասխան չի տվել:

«Դուք Ռուսթավելու պողոտայում կոպիտ ձևով խախտում էիք հասարակական կարգը: Նույնը կրկնելու դեպքում, հավաստիացնում եմ, որ արդյունքը կլինի նույնը»,- պատասխանել է Գիորգի Գախարիան՝ Նիկա Մելիայի հայտարարությանը: