Գիորգի Գախարիա. Եվրամիության ցուցաբերած ֆինանսական օգնության հիմնական ուղղությունը լինելու է համավարակի դեմ պայքարը և էկոնոմիկայի վրա համավարակի հետևանքների մեղմացում
Գիորգի Գախարիա. Եվրամիության ցուցաբերած ֆինանսական օգնության հիմնական ուղղությունը լինելու է համավարակի դեմ պայքարը և էկոնոմիկայի վրա համավարակի հետևանքների մեղմացում

Եվրամիության ցուցաբերած ֆինանսական օգնության հիմնական ուղղությունը լինելու է համավարակի դեմ պայքարը և էկոնոմիկայի վրա համավարակի հետևանքների մեղմացումը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ լրագրողների հետ զրույցում:

Գախարիան եվրոպացի գործընկերներին շնորհակալություն է հայտնել ֆինանսական աջակցության համար:

«Ինչպես գիտեք, մենք մեր միջազգային գործընկերների հետ աշխատանքն սկսել ենք ճգնաժամի վաղ փուլում, այդ թվում, ֆինանսական ռեսուրսներ գրավելու համար: Այն ժամանակ, Եվրամիությունը, ինչպես հարիր է իսկական գործընկերոջը, աջակցություն ցուցաբերեց մեզ: Սա շատ կարևոր օգնություն է: Այդ օգնության հիմնական ուղղությունն է լինելու համավարակի դեմ պայքարը և համավարակի էկոնոմիկայի վրա ունեցած հետևանքների մեղմացումը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: