Գիորգի Գախարիա. Եռամյա ծրագրի շրջանակներում, Վրաստանի 384 գյուղերում կավարտվի գազիֆիկացումը, բնակչության 90 տոկոսը կլինի գազիֆիկացված
Գիորգի Գախարիա. Եռամյա ծրագրի շրջանակներում, Վրաստանի 384 գյուղերում կավարտվի գազիֆիկացումը, բնակչության 90 տոկոսը կլինի գազիֆիկացված

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել 2021-ից մինչև 2024 թվականը վերսկսել կառավարության գազիֆիկացման նոր ծրագիրը , որի արդյունքում Վրաստանում կունենանք 211 գազիֆիկացված գյուղ և 33000 ընտանիք,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Ծալենջիխայում, գազիֆիկացման ծրագրի իրականացման հետ կապված միջոցառմանը խոսքով ելույթ ունենալիս:

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, 2019 թվականին Վրաստանի կառավարությունը սկսել է եռամյա գազիֆիկացման ծրագիր, և այդ ծրագրի շրջանակներում գազիֆիկացումը կավարտվի Վրաստանի 384 գյուղերում:

«Մենք այսօր հավաքվել ենք մի կարևոր պատճառով: Մոտ մեկ տարի առաջ մենք նման հանդիպում ունեցանք և ասացինք, որ Ծալենջիխայում կսկսվի գազիֆիկացման ծրագիրը, և դրա ավարտը երկար չի հետաձգվի: Մեկ տարի է անցել, մենք արդեն ունենք որոշ արդյունքներ, որոնց մասին ցանկանում եմ միասին խոսենք: 2019-ին Վրաստանի կառավարությունը գործարկեց գազիֆիկացման եռամյա ծրագիրը: Այս ծրագրի համաձայն, գազիֆիկացումը կավարտվի Վրաստանի 384 գյուղերում, որից 92-ը Սամեգրելոյի բնակավայրեր և գյուղեր են, ներառյալ Ծալենջիխան: Դա, իհարկե, բավարար չէ, և Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել 2021-ից մինչև 2024 թվականը վերսկսել կառավարության գազիֆիկացման նոր ծրագիրը , որի արդյունքում Վրաստանում կունենանք 211 գազիֆիկացված գյուղ և 33000 ընտանիք: Վրաստանի բնակչության 90 տոկոսը գազիֆիկացվելու է: Սա լավագույն տվյալներից մեկն է Եվրոպայում, – հայտարարել է Գիորգի Գախարիան:

Ինչ վերաբերում է Ծալենջիխային, ըստ կառավարության ղեկավարի, վերջին մեկուկես տարվա ընթացքում տեղադրվել է շուրջ 130 000 երկայնական մետր գազ, իսկ Ծալենջիխայի 2900 ընտանիքներ կունենան բնական գազ:

«Ինչ վերաբերում է Ծալենջիխային, ըստ կառավարության ղեկավարի, վերջին մեկուկես տարվա ընթացքում տեղադրվել է շուրջ 130 000 երկայնական մետր գազ, իսկ Ծալենջիխայի 2900 ընտանիքներ կունենան բնական գազ: Մենք այս ամենն անում ենք, որ մեր հիմնական նպատակն է մեծ քաղաքների, գյուղերի և ավանների միջև տարբերությունը նվազագույնին հասցնելը: Կառավարությունը պարտավոր է հնարավորինս հավասարեցնել կյանքի ամենօրյա գործնական պայմանները՝ անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում մենք», – հայտարարել է Գիորգի Գախարիան:

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան զեկույց ներկայացրեց գազիֆիկացման եռամյա ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Վրաստանի կառավարության 2019-2021 թվականների գազիֆիկացման 3-ամյա ծրագրի համաձայն, բնական գազը կմտնի Վրաստանի մասշտաբով 384 գյուղ: Գազիֆիկացման եռամյա ծրագրի համաձայն, շինարարական աշխատանքներն ավարտվել են 187 բնակավայրերում, ինչը հնարավորություն է տալիս 35 859 բաժանորդի միանալ բնական գազի ցանցին:

2013-2021 թվականներին Վրաստանում գազիֆիկացման աշխատանքների վրա ընդհանուր առմամբ ծախսվում է 659 միլիոն լարի: Գազիֆիկացման ծրագրի կարևորությունից ելնելով, Վրաստանի կառավարությունը քննարկում է 2022-2024 թվականների գազիֆիկացման նոր եռամյա ծրագրի իրագործումը, որի շրջանակներում նախատեսվում է գազիֆիկացնել 211 բնակավայր և ավելի քան 33 000 բաժանորդի: