Գիորգի Գախարիա. Վրաստանի զինվորն այսօր կրում է ճիշտ այնպիսի զինվորական հանդերձանք, ինչպիսին կրում են Գերմանիայի, ԱՄՆ-ի զինվորները
Գիորգի Գախարիա. Վրաստանի զինվորն այսօր կրում է ճիշտ այնպիսի զինվորական հանդերձանք, ինչպիսին կրում են Գերմանիայի, ԱՄՆ-ի զինվորները

Իրականում, Վրաստանի զինվորը կրում է ճիշտ այնպիսի զինվորական հանդերձանք, ինչպիսին կրում են Գերմանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների զինվորները,- այս մասին լրագրողներին է հայտնել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, բացի այն, որ կառավարությունը վերահսկում է նշված հարցը, վերջին տարիներին, սա եղել է որակական կարևորագույն բարելավումը, որն արել է նախարարը:

«Չի կարելի է ամեն բանից սարքել պատմություն: Մայիսի 26-ին, երբ Վազիանիում էի, զրուցեցի զինվորների հետ, կոնկրետ, շարքային զինվորների, հիացած էին այս կոշիկներից: Գիտեք ինչ ասացին – այնպիսի զգացողություն ունենք, որ մարզական կոշիկ են հագել: Այդ մարդիկ գոհ էին, ուրախ: Ինձ համար սա շատ կարևոր է, որ շարքայիններն իրենց լավ են զգում»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: