Գիորգի Գախարիա. Վրաստանի նորագույն պատմության ամենակարևոր օրն է, Ստրասբուրգի դատարանում Ռուսաստանի դեմ վեճն ավարտվեց Վրաստանի հաղթանակով
Գիորգի Գախարիա. Վրաստանի նորագույն պատմության ամենակարևոր օրն է, Ստրասբուրգի դատարանում Ռուսաստանի դեմ վեճն ավարտվեց Վրաստանի հաղթանակով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Վրաստանն՝ ընդդեմ Ռուսաստանի» գործի վարույթն ավարտվել է Վրաստանի հաղթանակով,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան գրում է իր ֆեյսբուքյան էջում:

«Այսօր Վրաստանի նորագույն պատմության կարևորագույն օրն է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Վրաստանն՝ ընդդեմ Ռուսաստանի» գործի վարույթն ավարտվել է Վրաստանի հաղթանակով: Սա ընդհանուր հաղթանակ է»,- գրում է Գիորգի Գախարիան:

Ստրասբուրգի դատարանը որոշում է կայացրել 2008 թվականի պատերազմի գործով: Ըստ Վրաստանի արդարադատության նախարարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համաձայնել է Վրաստանի պահանջին, որ Ռուսաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ՝ 2008-ի օգոստոսյան պատերազմի ընթացքում: