Գիորգի Գախարիա. Վրաստանի իրավասության տակ գտնվող որևէ տարածքում ոչ ոք երբեք չի սահմանափակի ոստիկանության օրինական գործողությունը
Գիորգի Գախարիա. Վրաստանի իրավասության տակ գտնվող որևէ տարածքում ոչ ոք երբեք չի սահմանափակի ոստիկանության օրինական գործողությունը

Կա որոշակի փորձ, որպեսզի սահմանափակվի ոստիկանության գործողությունների արեալը,- այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան՝ խորհրդարանում ելույթ ունենալիս:

Ինչպես նա նշել է, ոչ ոք երբեք չի սահմանափակի ոստիկանության օրինական գործողությունը, Վրաստանի իրավասության տակ գտնվող որևէ տարածքում:

«Կա որոշակի փորձ, որ սահմանափակեն ոստիկանության գործողությունների արեալը: Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել, ոչ ոք երբեք չի սահմանափակի ոստիկանության օրինական գործողությունը, Վրաստանի իրավասության տակ գտնվող որևէ տարածքում: Համապատասխանաբար, բոլորս պետք է գիտակցենք, որ ոստիկանության օրինական գործողությունը երբեք չի սահմանափակվի»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Նա բոլոր քաղաքացիներին կոչ է արել, այնպիսի զգայուն թեմաներով, ինչպիսին է օկուպացված գոտին, սահմանը, առավել պատասխանատվությամբ վերաբերեն իրենց գործողություններին:

Գախարիան խորհրդարանում լսում են «նախարարի ժամը» ձևաչափի շրջանակներում: