Գիորգի Գախարիա. Վրաստանի անբաժան տարածքների 20 տոկոսը - Աբխազիան և Ցխինվալիի շրջանը բռնազավթված են Ռուսաստանի կողմից
Գիորգի Գախարիա. Վրաստանի անբաժան տարածքների 20 տոկոսը - Աբխազիան և Ցխինվալիի շրջանը բռնազավթված են Ռուսաստանի կողմից

Նույնիսկ այսօր, երբ ողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ, Ռուսաստանի Դաշնությունը չի դադարեցնում անօրեն սահմանազատումը, սադրանքները բռնազավթված տարածքներում, ինտենսիվորեն կիրառվում են հիբրիդային պատերազմի գործիքները, այդ թվում՝ ապատեղեկատվական հարձակումները պայքարի ազգային ենթակառուցվածքի գլխավոր օբյեկտի – Ռիչարդ Լուգարի անվան հետազոտական կենտրոնի վրա,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանին:

Կառավարության ղեկավարը նշել է, որ կորոնավիրուսի մարտահրավերից զատ Վրաստանը տարիների ընթացքում կանգնած է առավել բարդ մարտահրավերի – տարածքների բռնազավթման խնդրի առջև և համաշխարհային հասարակությանը մեկ անգամ ևս կոչ արել, համապատասխան գնահատական տալ Ռուսաստանի անօրեն գործողություններին:

«Այս նոր մարտահրավերից զատ, Վրաստանը  տարիների ընթացքում կանգնած է առավել բարդ մարտահրավերի – տարածքների բռնազավթման խնդրի առջև: Բոլորին հայտնի է, որ 2008 թվականին, Վրաստանի դեմ Ռուսաստանն իրագործել է բաց, լայնամասշտաբ ռազմական ագրեսիա, որը հնարավոր է դարձել զսպել միջազգային համադաշնության, առաջին հերթին, ԱՄՆ-ի և Եվրամիության կայուն աջակցությամբ: Այստեղ, ՄԱԿ-ի շտաբակայանում, բոլորը գիտեն, որ Վրաստանի անբաժան տարածքների 20 տոկոսը – Աբխազիան և Ցխինվալիի շրջանը բռնազավթված են Ռուսաստանի կողմից: Նույնիսկ այսօր, երբ ողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ, Ռուսաստանի Դաշնությունը չի դադարեցնում անօրեն սահմանազատումը, սադրանքները բռնազավթված տարածքներում, ինտենսիվորեն կիրառվում են հիբրիդային պատերազմի գործիքները, այդ թվում՝ ապատեղեկատվական հարձակումները պայքարի ազգային ենթակառուցվածքի գլխավոր օբյեկտի – Ռիչարդ Լուգարի անվան հետազոտական կենտրոնի վրա:

Ցավոք, Ռուսաստանը մինչ օրս չի կատարում Եվրամիության միջնորդությամբ 2008 թվականի օգոստոսի 12-ին կնքված հրադադարի պայմանագրի պայմանները, կրկին շարունակում է անտեսել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգային իրավունքի հիմնարար նորմերը և սկզբունքները»,- նշել է վարչապետը:

Թողնել մեկնաբանություն