Գիորգի Գախարիա. Վրացական կողմը մնում է իր դիրքորոշմանը հավատարիմ, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով
Գիորգի Գախարիա. Վրացական կողմը մնում է իր դիրքորոշմանը հավատարիմ, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով

Ամեն բան կանենք, որպեսզի ՎՈՒԱՄ-ի միջև ազատ առևտրի ռեժիմը բազում տարիների ջանքերի հետևանքով դառնա իրականություն,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Կիևում, ՎՈՒԱՄ-ի երկրների կառավարության ղեկավարների համատեղ հայտարարությունների ժամանակ:

Ինչպես հայտարարել է Գախարիան, կարևոր է լոջիստիկայի և տրանսպորտային միջանցքների զարգացումը, որը կնպաստի ազատ տնտեսական գոտու ռեժիմի և էկոնոմիկայի զարգացմանը:

Նրա խոսքով, ՎՈՒԱՄ-ի կառավարության ղեկավարները ողջունում են բիզնես-համաժողովի և մաքսային ծառայության ղեկավարների հանդիպումը, որն ավարտվել է կարևոր պայմանագրի ստորագրությամբ:

«Ես շնորհակալություն եմ հայտնել իմ գործընկերներին՝ Վրաստանի տարածքային ամբողջականության աջակցության համար: Ես մեկ անգամ ևս հաստատել եմ, որ վրացական կողմը մնում է իր դիրքորոշմանը հավատարիմ, որ Վրաստանի տարածքում առկա բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով»,- նշել է Վրաստանի վարչապետը:

Գիորգի Գախարիայի պաշտոնական այցը Ուկրաինա մեկնարկել է այսօր: Վաղը կայանալու է Ուկրաինայի նախագահի և Վրաստանի վարչապետի դեմ առ դեմ հանդիպումը: