Գիորգի Գախարիա. Վաղվանից վրաց քահանայության համար կբացվեն Դավիթ Գարեջիի համալիրի շրջանակներում առկա եկեղեցիները
Գիորգի Գախարիա. Վաղվանից վրաց քահանայության համար կբացվեն Դավիթ Գարեջիի համալիրի շրջանակներում առկա եկեղեցիները

Վաղվանից վրաց քահանայության համար կբացվեն Դավիթ Գարեջիի համալիրի շրջանակներում առկա եկեղեցիները,- այս մասին  հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստին, որտեղ ամփոփել է Ադրբեջան կատարած այցը:

Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման ժամանակ խոսքը վերաբերել է նաև Դավիթ Գարեջիի հարցին:

«Մենք չէինք կարող շրջանցել այնպիսի կարևոր թեման, ինչպիսին էր Դավիթ Գարեջիի վանական համալիրը: Բոլորս գիտենք, որ ցավոք, Վրաստանի և Ադրբեջանի միջև կան սահմանի որոշ հատվածներ, որոնք սահմանված չեն, սա մեր հետխորհրդային ժառանգությունն է և 25 տարի է, այն չի հաջողվում լուծել: Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ  մենք ունենք պատմություն և աշխարհագրություն, որը կապում է մեզ և, իհարկե, լիովին համաձայն եմ դրա հետ, քանի որ բարեկամներին և գործընկերներին աշխարհագրությունը և պատմությունը ոչ թե բաժանում է, այլ՝ կապում:

Որպես արդյունք կարող եմ ասել, որ վաղվանից վրաց քահանայության համար կբացվեն Դավիթ Գարեջիի համալիրի շրջանակներում առկա եկեղեցիները և համապատասխանաբար, քայլ առ քայլ այս ուղղությամբ ևս պետք է ունենանք լուրջ առաջընթաց»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան վարչապետի պաշտոնում առաջին պաշտոնական այցով երեկ գտնվում էր Ադրբեջանում: