Գիորգի Գախարիա. Տարածվում են ասեկոսեներ, որ կառավարությունը պատրաստվում է սահմանափակումներ ներդնել նաև Ղազբեգիում, սակայն նման ռիսկ չկա, այնտեղ համաճարակային վիճակը լիովին վերահսկվում է
Գիորգի Գախարիա. Տարածվում են ասեկոսեներ, որ կառավարությունը պատրաստվում է սահմանափակումներ ներդնել նաև Ղազբեգիում, սակայն նման ռիսկ չկա, այնտեղ համաճարակային վիճակը լիովին վերահսկվում է

Տարածվում են ասեկոսեներ տարբեր մեդիա-հարթակներում, որ կառավարությունը պատրաստվում է սահմանափակումներ ներդնել նաև Ղազբեգիում, սակայն նման ռիսկ չկա: Այսօր Ղազբեգիում, այնպես ինչպես Լարսի սահմանային անցակետում, համաճարակային վիճակը լիովին վերահսկվում է,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստին:

Գախարիայի խոսքով, այսօրվա տվյալներով, միջազգային փոխադրումների 54 205 վարորդ թեստավորվել է և նրանցից 788-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:

«Այն բանից հետո, երբ մենք սկսեցինք թեստավորել միջազգային փոխադրումների տրանսպորտի վարորդներին, այսօրվա տվյալներով թեստավորվել է 54 205 վարորդ և նրանցից 788-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Հնարավոր է, մտածենք, որ սա մեծ թիվ չէ, սակայն առանց հսկողության երկիր մուտք գործած նույնիսկ մեկ նման մարդը կարող էր դառնալ իրավիճակի սրացման պատճառ: Սա այն ուղղությունն է, որը պետք է վերահսկենք մեծ ուշադրությամբ և զգուշությամբ:

Բացի այդ, ինչպես գիտեք, ներքին գործերի նախարարության մի քանի աշխատակից վարակված է, ովքեր ծառայում էին Լարսի անցակետում: Տարածվում են ասեկոսեներ տարբեր մեդիա-հարթակներում, որ կառավարությունը պատրաստվում է սահմանափակումներ ներդնել նաև Ղազբեգիում, սակայն նման ռիսկ չկա: Այսօր Ղազբեգիում, այնպես ինչպես Լարսի սահմանային անցակետում, համաճարակային վիճակը լիովին վերահսկվում է»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: