Գիորգի Գախարիա. Շնորավորում եմ Դիդգորոբայի առթիվ, սա եղել է Վրաստանի պատմության մեջ մեծագույն հաղթանակը, երկրի միասնության, երկրի համար անձնուրացության ամենամեծ օրինակը
Գիորգի Գախարիա. Շնորավորում եմ Դիդգորոբայի առթիվ, սա եղել է Վրաստանի պատմության մեջ մեծագույն հաղթանակը, երկրի միասնության, երկրի համար անձնուրացության ամենամեծ օրինակը

Շնորավորում եմ Դիդգորոբայի առթիվ: Սա եղել է Վրաստանի պատմության մեջ մեծագույն հաղթանակը, երկրի միասնության, երկրի համար անձնուրացության ամենամեծ օրինակը,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստին:

Կառավարության ղեկավարի խոսքով, այսօր օգոստոսի 12-ն է, Դիդգորոբա է և իհարկե, յուրաքանչյուր վրացու համար սա ոչ միայն պատմություն է, այլ՝ առօրյա:

«Դրա վառ օրինակն է նաև օգոստոսի 11-ը, երբ մենք հիշում էինք Շինդիսիի հերոսներին: Այսպիսին է մեր կյանքը, այս երկրի կյանքը, անընդհատ անձնուրացություն, պայքար: Ցավոք, այս տարի համավարակի պատճառով չենք նշում այս տոնը, սակայն վստահ եմ, որ յուրաքանչյուր վրացու համար սա ոչ միայն պատմական օր է, այլ՝ մեծագույն նշանակության և հերոսության փաստ»,- հայտարարել է վարչապետը: