Գիորգի Գախարիա. Փողոցում տեղի ունեցող քաղաքական ակտիվությունը մեծապես կարագացնի մեզ մոտ գագաթնակետին հասնելը
Գիորգի Գախարիա. Փողոցում տեղի ունեցող քաղաքական ակտիվությունը մեծապես կարագացնի մեզ մոտ գագաթնակետին հասնելը

Փողոցում տեղի ունեցող քաղաքական ակտիվությունը մեծապես կարագացնի մեզ մոտ գագաթնակետին հասնելը, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստին, որը կառավարության ղեկավարի գլխավորությամբ անցկացվել է վիդեո-կոնֆերանսի ձևաչափում:

Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, այսօր արդեն ունենք կորոնավիրուսային վարակի ավելի քան 2400 նոր դեպք:

Նրա խոսքով, հաշվի առնելով փողոցում շարունակվող քաղաքական գործընթացները և Եվրոպայում վիրուսի տարածման դինամիկան, թվում է, որ աճը կշարունակվի, դա փաստ է, և մենք պետք է դրան պատրաստ լինենք

Վարչապետն ընդգծել է համապատասխան բոլոր գերատեսչությունների մոբիլիզացման նշանակությունը, որպեսզի անհրաժեշտ միջոցառումները, այդ թվում, կետային սահմանափակումներն անցկացվեն առավել արդյունավետ կերպով:

«Իհարկե, փողոցում տեղի ունեցող քաղաքական ակտիվությունը մեծապես կարագացնի մեզ մոտ գագաթնակետին հասնելը: Իրավիճակը կլինի ավելի բարդ, քան մենք ակնկալում էինք, քանի որ փողոցային հավաքները կապված են վարակի արագ տարածման հետ: Ուստի անհրաժեշտ է ամբողջությամբ մոբիլիզացնել բացարձակապես բոլոր նախարարությունները և համապատասխան գերատեսչությունները: Բացի այդ, իհարկե, մենք չենք փոխում հարմարվողականության ռազմավարությունը, բայց հարմարեցմանը զուգահեռ, մենք պետք է շատ արդյունավետ մտածենք, թե ինչը կարող է լինել կետային սահմանափակումների փաթեթը, որն էլ ավելի արդյունավետ կլինի: Մենք խոսում ենք ոչ թե համակարգային սահմանափակումների մասին ամբողջ երկրում, այլ՝ կետային սահմանափակումների», – հայտարարել է վարչապետը: