Գիորգի Գախարիա. Պետությունը քաղաքացիական բախում թույլ չի տա
Գիորգի Գախարիա. Պետությունը քաղաքացիական բախում թույլ չի տա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան արձագանքել է վերջին ժամանակներում երկրում զարգացած իրադարձություններին և նշել, որ իշխանությունը քաղաքացիական բախում թույլ չի տա:

Նրա խոսքով, բռնության մեջ կասկածյալ բոլոր անձինք, անկախ թե ում կողմնակիցն են նրանք, պետք է պատասխան տան:

«Իհարկե, որևէ քաղաքացիական բախման մասին խոսք չկա և պետությունը դա թույլ չի տա: Բռնության մեջ կասկածյալ բոլոր անձինք, անկախ թե ում կողմնակիցն են նրանք, պետք է պատասխան տան, սա պետության պարտականությունն է: Հուզական ֆոնի պատճառն այն է, որ քաղաքական գործընթացը չի իրականացվում խորհրդարանում, այլ ընթանում է փողոցում: Անպատասխանատու անձինք փորձում են փողոցում, հուզական լարված գործընթացին ներքաշել երիտասարդներին»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: