Գիորգի Գախարիա. Մյունհենի անվտանգության կոնֆերանսին լավ երևաց Վրաստանի աճող դերը եվրոպական անվտանգության ճարտարապետության և Սև ծովի անվտանգության համատեսքտում
Գիորգի Գախարիա. Մյունհենի անվտանգության կոնֆերանսին լավ երևաց Վրաստանի աճող դերը եվրոպական անվտանգության ճարտարապետության և Սև ծովի անվտանգության համատեսքտում

Մյունհենի անվտանգության կոնֆերանսին լավ երևաց Վրաստանի աճող դերը եվրոպական անվտանգության ճարտարապետության և Սև ծովի անվտանգության համատեսքտում,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտնել է լրագրողներին՝ Մյունհենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում անցկացված հանդիպումներն ամփոփելիս:

Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով, կոնֆերանսին Վրաստանից մասնակցում է մեծ պատվիրակություն, որի կազմում են փոխվարչապետը, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին:

Վարչապետի գնահատմամբ, ամենակարևոր հանդիպումը կայացել է ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Մարկ Էսպերի հետ, որի ընթացքում մանրամասն քննարկվել է ինչպես անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունը, այնպես էլ՝ պաշտպանության ոլորտում ընթացող համատեղ նախագծերը: