Գիորգի Գախարիա. Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է, հիշել բոլոր զոհերին, ծառայել և հոգալ այս երկրի մասին, որպեսզի հասնենք վերջնական նպատակին՝ երկրի ապաբռնազավթմանը
Գիորգի Գախարիա. Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է, հիշել բոլոր զոհերին, ծառայել և հոգալ այս երկրի մասին, որպեսզի հասնենք վերջնական նպատակին՝ երկրի ապաբռնազավթմանը

Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է, հիշել բոլոր զոհերին, ծառայել և հոգալ այս երկրի մասին, որպեսզի հասնենք վերջնական նպատակին, երկրի ապաբռնազավթմանը, տարածքային ամբողջականության վերականգնմանը և դա կլինի յուրաքանչյուր վրացու նպատակը մինչև հաղթանակ,- այս Վրաստանի վարչապետը Մուխաթգվերդիի գերեզմանոցում, որտեղ ծաղկեպսակ է դրել 2008 թվականի օգոստոսյան պատերազմում զոհերի հիշատակը:

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, Վրաստանը այս պատերազմում կորցրել է հարյուրավոր քաղաքացիներ և զինվորներ, բռնազավթվեց Վրաստանի տարածքի 20 տոկոսը և դա այսօր մեր վրացական պետականության ամենամեծ մարտահրավերն է:

«Այսօր Վրաստանի նորագույն պատմության մեջ շատ ծանր օր է, սակայն չնայած դրան, մեր պարտքն է, ոչ միայն օգոստոսի 8-ին, այլև ամեն օր հիշել այս մարդկանց, հերոսներին, և հարգել նրանց հիշատակը: Վրաստանն այս պատերազմում կորցրեց հարյուրավոր քաղաքացիներ և զինվորներ, բռնազավթվեց Վրաստանի տարածքի 20 տոկոսը, որն այսօր վրաց պետականության ամենամեծ մարտահրավերն է»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Թողնել մեկնաբանություն