Գիորգի Գախարիա. Մեզ դեռ անհրաժեշտ է միասնության այն աստիճանը, որը մեր ազգը բազմիցս ցույց է տվել, այդ թվում՝ 1989 թվականի Ապրիլի 9-ին, միայն այս կերպ հնարավոր կլինի կառուցել ժողովրդավար պետություն
Գիորգի Գախարիա. Մեզ դեռ անհրաժեշտ է միասնության այն աստիճանը, որը մեր ազգը բազմիցս ցույց է տվել, այդ թվում՝ 1989 թվականի Ապրիլի 9-ին, միայն այս կերպ հնարավոր կլինի կառուցել ժողովրդավար պետություն

32 տարի շարունակ Ապրիլի 9-ը մեզ միաժամանակ մեծ ցավով ու հպարտությամբ է լցրել: Մենք սգում և հարգում ենք մեր հերոսներին, ովքեր զոհվել են Խորհրդային բանակի հանցագործությունների արդյունքում, – սոցցանցում գրել է Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան:

«Արդեն 32 տարի է, այս օրը միաժամանակ մեծ ցավով ու հպարտությամբ է լցնում մեզ: Մենք սգում և հարգանքի տուրք ենք մատուցում մեր հերոսներին, ովքեր 1989 թվականի Ապրիլի 9-ին զոհվեցին Խորհրդային բանակի հանցագործությունների արդյունքում: Մենք հպարտ ենք նրանցով և ամբողջ Վրաստանի բոլոր սերունդների ոգով և միասնությամբ, որն ուղիղ երկու տարում մեզ ազատություն բերեց, Վրաստանը հռչակեց անկախություն և սկսեց պետություն կառուցել:

Մեզ դեռ անհրաժեշտ է միասնության այն աստիճանը, որը մեր ազգը բազմիցս ցույց է տվել, այդ թվում՝ 1989 թվականի Ապրիլի 9-ին, միայն այս կերպ հնարավոր կլինի կառուցել ժամանակակից, ժողովրդավարական պետություն», – ասաց Գիորգի Գախարիան:

Ապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 32 տարի: 1989 թ. ապրիլի 9-ի լուսաբացին խորհրդային միության զինցած ուժերի զորքերը ցրեցին բողոքի խաղաղ ցույցարարներին Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, ինչի հետևանքով եղան զոհեր։ Ցրման արդյունքում զոհվել էր 21 մարդ, իսկ հարյուրավոր քաղաքացիներ թունավորվել էին անհայտ գազից:

Ավելի ուշ՝ 1991 թ. ապրիլի 9-ին, Գերագույն խորհուրդը հայտարարեց Վրաստանի պետական ​​անկախության վերականգնման մասին: Ապրիլի 9-ը գրանցվեց Վրաստանի պատմության մեջ` որպես ողբերգության օր, և միաժամանակ Վրաստանի անկախության վերականգնման օր։