Գիորգի Գախարիա. Մեր պարտքն է, ոչ միայն օգոստոսի 8-ին, այլև ամեն օր հարգենք մեր հերոսների հիշատակը
Գիորգի Գախարիա. Մեր պարտքն է, ոչ միայն օգոստոսի 8-ին, այլև ամեն օր հարգենք մեր հերոսների հիշատակը

Իշխանության ներկայացուցիչները Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանոցում հարգանքի տուրք են մատուցել օգոստոսյան պատերազմում զոհված հերոսների հիշտակին և ծաղկեպսակներ դրել նրանց գերեզմաններին:

Ինչպես հայտարարել է վարչապետը, յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է, հիշել օգոստոսյան պատերազում զոհված հերոսներին և հարգել նրանց հիշատակը:

«Այսօր Վրաստանի նորագույն պատմության մեջ շատ ծանր օր է, սակայն չնայած դրան, մեր պարտքն է, ոչ միայն օգոստոսի 8-ին, այլև ամեն օր հիշել այս մարդկանց, հերոսներին, և հարգել նրանց հիշատակը: Վրաստանն այս պատերազմում կորցրեց հարյուրավոր քաղաքացիներ և զինվորներ, բռնազավթվեց Վրաստանի տարածքի 20 տոկոսը, որն այսօր վրաց պետականության ամենամեծ մարտահրավերն է»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Օգոստոսյան պատերազմի 12-րդ տարելիցի կապակցությամբ Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանատանն էին վարչապետ Գիորգի Գախարիան, նախարարների կաբինետի անդամները, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, խորհրդարանական մեծեմասնության անդամները, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները: