Գիորգի Գախարիա. Մենք չունենք խուճապի հիմք, առողջապահության նախարարությունը և համապատասխան գերատեսչությունները լիովին վերահսկում են իրավիճակը
Գիորգի Գախարիա. Մենք չունենք խուճապի հիմք, առողջապահության նախարարությունը և համապատասխան գերատեսչությունները լիովին վերահսկում են իրավիճակը

Մենք չունենք խուճապի հիմք, առողջապահության նախարարությունը, համապատասխան գերատեսչությունները և ստեղծված համակարգող միջգերատեսչական խորհուրդը լիովին վերահսկում են իրավիճակը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության նիստին:

Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, երեկ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը և պարտադիր է, բոլորը հաշվի առնեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականները:

«Վրաստանում գրանցվել է առաջին դեպքը, մենք չունենք խուճապի հիմք: Առողջապահության նախարարությունը, համապատասխան գերատեսչությունները և ստեղծված համակարգող միջգերատեսչական խորհուրդը լիովին վերահսկում են իրավիճակը: Բոլորս պետք է հաշվի առնենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականները: Ակտիվորեն շարունակվում է համակարգող խորհրդի աշխատանքը, որն ստեղծվել է հունվարի 28-ին և այդ խորհրդի արդյունավետ աշխատանքի արդյունքում Վրաստանի սահմանին բացահայտվեց առաջին դեպքը»,- հայտարարել է Գախարիան: