Գիորգի Գախարիա. Մայք Փոմփեոյի հետ կայացել է արդյունավետ հանդիպում, Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները երբեք չի եղել այսքան դինամիկ և շարունակում է զարգանալ
Գիորգի Գախարիա. Մայք Փոմփեոյի հետ կայացել է արդյունավետ հանդիպում, Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները երբեք չի եղել այսքան դինամիկ և շարունակում է զարգանալ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, ԱՄՆ-ի պետական քարտուղար Մայք Փոմփեոյի հետ կայացել է արդյունավետ հանդիպում:

Նրա խոսքով, հանդիպմանը խոսքը վերաբերել է ռուսական բռնազավթմանը, տարածաշրջանի աշխարհաքաղաքանության, Սև ծովի անվտանգության, առևտրի և ներդրումների հարցերին:

«ԱՄՆ-ի պետական քարտուղար Մայք Փոմփեոյի հետ կայացել է արդյունավետ հանդիպում, որ վերաբերել է ռուսական բռնազավթմանը, տարածաշրջանի աշխարհաքաղաքանության, Սև ծովի անվտանգության, առևտրի և ներդրումների հարցերին:

ԱՄՆ-ը Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերն է ժողովրդավարության և օրենքի գերագույնության հզորացման գործում: Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները երբեք չի եղել այսքան դինամիկ և շարունակում է զարգանալ»,- գրում է Գիորգի Գախարիան՝ «Թվիթերի» էջում: