Գիորգի Գախարիա. Մամուկա Բախտաձեն այս երկրի նախկին վարչապետն է և տրամաբանական է, որ կարող է լինել ցուցակում
Գիորգի Գախարիա. Մամուկա Բախտաձեն այս երկրի նախկին վարչապետն է և տրամաբանական է, որ կարող է լինել ցուցակում

Մամուկա Բախտաձեն այս երկրի նախկին վարչապետն է և տրամաբանական է, որ կարող է լինել ցուցակում,- այսպես է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան պատասխանել լրագրողներին հարցին, կլինի թե ոչ Մամուկա Բախտաձեն «Վրացական երազանքի» համամասնական ցուցակում:

Լրագրողների հարցերին կառավարության ղեկավարը պատասխանել է Ռաճայում, որտեղ տեղում ծանոթացել է աղետով պայմանավորված խնդիրներին և բնակչության կարիքների մասին տեղեկություն ստացել անմիջականորեն տեղի բնակիչներից: