Գիորգի Գախարիա. Քութաիսիում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենքը կվաճառվի
Գիորգի Գախարիա. Քութաիսիում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենքը կվաճառվի

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հաստատում է տեղեկությունը, որ Քութաիսիում գտնվող խորհրդարանի շենքը կվաճառվի:

Լրագրողի հարցին, որ դրանով Քութաիսին զրկվում է զարգացման հնարավորությունից, վարչապետը հայտարարել է, որ Քութաիսին շուտով կունենա հսկայական կրթական կենտրոն, որի նշանակությունն ավելի շատ է, քան խորհրդարանի շենքը:

«Քութաիսիի շենքն ունի իր նշանակությունը, այն պետք է ստանա նոր, տնտեսապես առավել գրավիչ նշանակություն: Քութաիսիի ապագան է կրթությունը, բժշկությունը, լոջիստիկան և բազմաթիվ այլ բան, ոչ միայն քաղաքականությունը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Թողնել մեկնաբանություն