Գիորգի Գախարիա. Քրեական գործի բոլոր մեղավորները և քրեագործները պետք է լինեն բանտում և դա չպետք է կապված լինի քաղաքական գործընթացների հետ
Գիորգի Գախարիա. Քրեական գործի բոլոր մեղավորները և քրեագործները պետք է լինեն բանտում և դա չպետք է կապված լինի քաղաքական գործընթացների հետ

Քրեական գործի բոլոր մեղավորները և քրեագործները պետք է լինեն բանտում և դա չպետք է կապված լինի քաղաքական գործընթացների հետ,- այսպես է պատասխանել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հարցին, խախտվել է թե ոչ մարտի 8-ի համաձայնագիրն այն փաստով, որ Գիորգի Ռուռուան կրկին կալանավոր է:

Նրա խոսքով, վերջնական դատավճիռը պետք է կայացնի վրացական դատարանը:

«Սա քննչական գործընթաց է, որի վերջնական վճիռը և որոշումը պետք է կայացնի վրացական դատարանը: Երբ վրացական դատարանը կայացնի այդ վճիռը, այնուհետև կխոսենք մնացածի մասին»,- հայտարարել է Գախարիան: