Գիորգի Գախարիա. Քաջ գիտակցում եմ մեր շարքային քաղաքացիների վրդովմունքը, ովքեր տեսնում են որոշ արտոնյալ քաղաքական գործիչների խումբը, որոնց քրեական հանցանք գործելուց հետո համաներում են շնորհել
Գիորգի Գախարիա. Քաջ գիտակցում եմ մեր շարքային քաղաքացիների վրդովմունքը, ովքեր տեսնում են որոշ արտոնյալ քաղաքական գործիչների խումբը, որոնց քրեական հանցանք գործելուց հետո համաներում են շնորհել

Քաջ գիտակցում եմ մեր շարքային քաղաքացիների վրդովմունքը, ովքեր տեսնում են որոշ արտոնյալ քաղաքական գործիչների խումբը, որոնց այն պատճառով, որ կրում են քաղաքական հագուստ, համաներում են շնորհել,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ Գիգի Ուգուլավայի և Իրակլի Օքրուաշվիլու ազատ արձակման հարցի մասին խոսելիս:

Չնայած, նրա խոսքով, նախագահն ունի համաներման օրինական իրավունք:

«Քաջ գիտակցում եմ մեր շարքային քաղաքացիների վրդովմունքը, ովքեր տեսնում են որոշ արտոնյալ քաղաքական գործիչների խումբը, որոնց այն պատճառով, որ կրում են քաղաքական հագուստ, նման ծանր, կոնկրետ քրեական հանցանք գործելուց հետո համաներում են շնորհել: Սակայն նախագահն ունի համաներելու օրինական իրավունք և դա նրա իրավասությունն է»,- հայտարարել է Գախարիան: