Գիորգի Գախարիա. Քաղաքացիներն, ովքեր կորցրել են աշխատանքը, հունվարի 28-ից կստանան ֆինանսական աջակցություն
Գիորգի Գախարիա. Քաղաքացիներն, ովքեր կորցրել են աշխատանքը, հունվարի 28-ից կստանան ֆինանսական աջակցություն

Շարունակում ենք մեր քաղաքացիների նպատակային սոցիալական օգնությունը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստին:

Վարչապետի խոսքով, արդեն սկսել են քաղաքացիներից ընդունել դիմումներ, որոնք կորցրել են աշխատանքը համավարակի երկրորդ ալիքից հետո:

«Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 20-ը, իսկ հունվարի 28-ից կսկսվի համապատասխան ֆինանսական օգնության տրամադրումը: Այն է, 1200 լարի 6 ամսվա ընթացքում: Ես ցանկանում եմ մեր յուրաքանչյուր քաղաքացու կոչ անել, որքան հնարավոր է արագ ներկայացնեն դիմումները: Այսօրվա դրությամբ, մեր կայքէջերում վերբեռնված է 45 000 նման դիմում»,- նշել է Գիորգի Գախարիան: