Գիորգի Գախարիա. Ինչպես վարակի դեմ պայքարի մասով պետության և քաղաքացու միջև ունեցած արդյունավետ համագործակցությունն էր հաջողության բանալին, նույնը պետք է անենք բիզնեսի դեպքում
Գիորգի Գախարիա. Ինչպես վարակի դեմ պայքարի մասով պետության և քաղաքացու միջև ունեցած արդյունավետ համագործակցությունն էր հաջողության բանալին, նույնը պետք է անենք բիզնեսի դեպքում

Ինչպես վարակի դեմ պայքարի մասով պետության և քաղաքացու միջև ունեցած արդյունավետ համագործակցությունն էր հաջողության բանալին, որը մենք ունենք այլոց համեմատ, նույնը պետք է անենք բիզնեսի դեպքում,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Կախեթիում, տուրիստական սեկտորի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Նրա խոսքով, այս տարի Վրաստանը չի կարողանա ստանալ այն քանակությամբ զբոսաշրջիկ, որքան ստացել է նախորդ տարում, սակայն նրա մրցունակ առավելություններին ավելանում է այն, որ երկիրը արդյունավետ կերպով կառավարում է վարակի ռիսկերը: Դա տալիս է էկոնոմիկայի գործարկման հնարավորություն: Վարչապետի խոսքով, պետությունը միայնակ չի կարող անել դա:

«Մենք մեր մրցունակ առավելություններին, ինչպիսին է – մեր պատմությունը, մեր գինեգործության 8000-ամյա պատմությունը, պատմական հուշարձանները, խոհանոցը, մշակույթը, մեր հյուրընկալությունը, այս ամենին պետք է ավելացնենք նաև այն, որ Վրաստանն արդյունավետ կերպով հաղթահարում է վարակը, Վրաստանը կառավարում է վարակի ռիսկերը և կարող է այն արագ բացահայտել և բուժել: Բացի այդ, այս ամենը տալիս է էկոնոմիկան գործարկելու հնարավորություն: Սա է մեր նպատակը և ցանկանում եմ, բոլորս գիտակցենք, որ պետությունը միայնակ չի կարող անել դա: Ինչպես վարակի դեմ պայքարի մասով պետության և քաղաքացու միջև ունեցած արդյունավետ համագործակցությունն էր հաջողության բանալին, որը մենք ունենք այլոց համեմատ, նույնը պետք է անենք բիզնեսի դեպքում»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: