Գիորգի Գախարիա. Ինչպես երևում է, մենք ստիպված ենք որոշ ժամանակ ապրել այս վարակի հետ, պետք է սովորենք, ընտելանանք, հաղթահարենք, կյանքը չպետք է կանգ առնի, էկոնոմիկան պետք է բացվի
Գիորգի Գախարիա. Ինչպես երևում է, մենք ստիպված ենք որոշ ժամանակ ապրել այս վարակի հետ, պետք է սովորենք, ընտելանանք, հաղթահարենք, կյանքը չպետք է կանգ առնի, էկոնոմիկան պետք է բացվի

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, որոշ ժամանակ ստիպված կլինենք ապրել կորոնավիրուսի հետ և քաղաքացիները պետք է անցնեն ադապտացիա:

Միևնույն ժամանակ, Գիորգի Գախարիան ընդգծել է էկոնոմիկայի բացման նշանակությունը:

«Ինչպես երևում է, մենք ստիպված ենք որոշ ժամանակ ապրել այս վարակի հետ, պետք է սովորենք, ընտելանանք, հաղթահարենք, կյանքը չպետք է կանգ առնի, էկոնոմիկան պետք է բացվի:

Բոլորս պետք է սովորենք պաշտպանել անվտանգության այն տարրական նորմերը, որոնք հնարավորություն կտան, երկիրը որոշակի կերպով զարգանա, առաջին հերթին, տնտեսապես, պահպանենք աշխատատեղերը և ընդունենք հյուրեր, զարգացնենք զբոսաշրջությունը:

Իհարկե, հեշտ չի լինի, որպեսզի ընտելանանք այս սոցիալական հեռավորությանը, բժշկական դիմակներին, սակայն ստիպված ենք: Սա միակ հնարավորությունն է, որի պայմաններում կարող ենք Վրաստանը դարձնել առաջին երկիրը, որը կսկսի զբոսաշրջության բացումը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան Բաթումիում, հյուրանոցների և տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: