Գիորգի Գախարիա - Համատեղ ջանքերով, վրաց բժիշկների անձնուրաց աշխատանքի և  արհեստավարժության շնորհիվ, մենք կհաղթահարենք այս մարտահրավերը
Գիորգի Գախարիա - Համատեղ ջանքերով, վրաց բժիշկների անձնուրաց աշխատանքի և արհեստավարժության շնորհիվ, մենք կհաղթահարենք այս մարտահրավերը

Համատեղ ջանքերով, վրաց բժիշկների անձնուրաց աշխատանքի և արհեստավարժության շնորհիվ, մենք կհաղթահարենք այս մարտահրավերը», – ասվում է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի Facebook-յան հայտարարության մեջ, որով արձագանքում է Առողջապահության համաշխարհային օրվան:

Վարչապետը բոլորին կոչ է անում մնալ տանը և հոգ տանել իրենց հարազատների մասին:

«Այսօր Առողջապահության համաշխարհային օրն է:

Այսօր ամբողջ աշխարհը կանգնած է գլոբալ համաճարակի առջև, և որքան էլ որ տնտեսապես ուժեղ լինի այս կամ այն ​​պետությունը, մենք բոլորս պայքարում ենք մարդկանց կյանքը և առողջությունը փրկելու համար: Այսօր բոլոր երկրներն ու մարդիկ հավասար են այս խնդրի առջև:

Իհարկե, համատեղ ջանքերով, վրաց բժիշկների անձնուրաց աշխատանքի և արհեստավարժության միջոցով մենք կհաղթահարենք այս մարտահրավերը, կհաղթենք և հնարավոր ամեն ինչ անում ենք, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնանք կյանքի սովորական ռիթմին:

Իսկ մենք պետք է հոգ տանենք ոչ միայն մեր, այլև մեր ծնողների, ընտանիքի և մտերիմների մասին: Հոգ տանենք մեր հերոս բժիշկների մասին, ովքեր այսօր անձնվեր պայքարում են մեր առողջության համար:

Մնացեք տանը»: – ասված է Գիորգի Գախարիայի հայտարարության մեջ: