Գիորգի Գախարիա. Չնայած տնտեսական ծանր իրավիճակին, հուլիսի մեկից կշարունակվի կենսաթոշակի բարձրացումը
Գիորգի Գախարիա. Չնայած տնտեսական ծանր իրավիճակին, հուլիսի մեկից կշարունակվի կենսաթոշակի բարձրացումը

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, չնայած տնտեսական ծանր իրավիճակին, հուլիսի մեկից կշարունակվի կենսաթոշակի բարձրացումը:

«Վերջին տարիներին, առանձնապես այս տարի, թոշակառուների համար կենսաթոշակն ավելացել է 20 լարիով: Չնայած տնտեսական ծանր իրավիճակին, հուլիսի մեկից կշարունակվի կենսաթոշակի բարձրացումը: Բացի այդ, ինչպես գիտեք, մենք նախաձեռնությամբ դիմել ենք խորհրդարանին, որ գնաճի նկատմամբ պետք է իրականանա թոշակի մշտական ինդեքսավորում և 70 տարեկանից բարձր թոշակառուների համար դրան պետք է ավելանա նաև տնտեսական աճի 80 տոկոսը»,- հայտարարել է Գախարիան:

Նրա խոսքով, բոլորը քաջ գիտակցում են, որ դա բավական չէ:

«Ինձ համար ծայրահեղ ծանր է խոսել այս թեմաներով՝ մի պարզ պատճառով – բոլորս քաջ գիտակցում ենք, որ սա բավականից զգալիորեն քիչ է, առանձնապես այսօր, երբ մենք ճգնաժամի մեջ ենք: Քաջ գիտակցում ենք, որ բոլոր այս թվերի հետևում մեր քաղաքացիների առօրյան է, ծանր կյանքը: Պետք է հասկանանք, որ վերջին 7-8 տարիների ընթացքում մենք ձեռնարկեցինք կարևորագույն քայլեր՝ որպեսզի նվազեր աղքատության դինամիկան»,- հայտարարել է Գախարիան խորհրդարանում:

Թողնել մեկնաբանություն