Գիորգի Գախարիա. Բյուրոկրատական ծախսերի կրճատման սկզբունքի պահպանումը խստիվ կվերահսկվի
Գիորգի Գախարիա. Բյուրոկրատական ծախսերի կրճատման սկզբունքի պահպանումը խստիվ կվերահսկվի

2020 թվականի բյուջեն առաջին հերթին, պետք է կենտրոնացած լինի քաղաքացու վրա,- այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության նիստի մեկնարկից առաջ:

Ինչպես նա նշել է, փաստացի արդեն ընթանում են 2020 թվականի բյուջեի նախապատրաստական աշխատանքները:

«Ցանկանում եմ, մի քանի խոսքով ասել այն հիմնական սկզբունքը, որը պետք է ձեզանից յուրաքանչյուրը կարևորի: 2020 թվականի բյուջեն, առաջին հերթին, պետք է լինի կենտրոնացած քաղաքացու վրա և, իհարկե, պարտադիր, պետք է բոլորս հաշվի առնենք պետության սոցիալական պատասխանատվությունը»,- հայտարարել է վարչապետը:

Նրա խոսքով, երկրորդ բաղադրիչը ենթակառուցվածքն է:

«Երկրորդ կարևոր բաղադրիչը ենթակառուցվածքն է և ենթակառուցվածքային ծախսերը, կապիտալ ծախսերը բյուջեում, իհարկե, կավելանան: Սա էլ կենտրոնացած է մեր քաղաքացու վիճակի վրա, սակայն ունի նաև տնտեսական նշանակություն»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Նա ընդգծել է բյուրոկրատական ծախսերի կրճատման կարևորությունը և նշել, որ այդ հարցը խստիվ կվերահսկվի: