Գիորգի Գախարիա. Բոլորս պետք է հարգենք վետերաններին և հիշենք Վրաստանի միասնության համար զոհված հերոսներին
Գիորգի Գախարիա. Բոլորս պետք է հարգենք վետերաններին և հիշենք Վրաստանի միասնության համար զոհված հերոսներին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Ծալենջիխայից վետերաններին շնորհավորել է Վետերանների օրվա առթիվ:

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը Ծալենջիխայում խոսքով ելույթ ունենալիս, բոլորի պարտքն է, հարգել վետերաններին և հիշել հերոսներին, ովքեր իրենց կյանքն են զոհել Վրաստանի միասնության համար պայքարում:

«Այսօր Վրաստանում Վետերանների օրն է: Ծալենջիխան բռնազավթված գոտու մոտ գտնվող մունիցիպալիտետ է և գիտի, թե ինչ է բռնազավթումը: Մենք բոլորս պետք է հարգենք վետերաններին և հիշենք հերոսներին, ովքեր իրենց կյանքն են զոհել Վրաստանի միասնության համար պայքարում: Մենք բոլորս պետք է գիտակցենք, թե որտեղից ենք գալիս և մեր անցյալի ավանդույթներով և արժեքներով պետք է ճանապարհ հարթենք դեպի ապագա»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Թողնել մեկնաբանություն