Գիորգի Գախարիա. Բիձին Իվանիշվիլուն շնորհակալություն եմ ցանկանում հայտնել վստահության համար, սա մեծ պատասխանատվություն է
Գիորգի Գախարիա. Բիձին Իվանիշվիլուն շնորհակալություն եմ ցանկանում հայտնել վստահության համար, սա մեծ պատասխանատվություն է

Կառավարության կազմում կլինեն փոքր փոփոխություններ,- այս մասին «Վրացական երազանքի» գրասենյակում անցկացված մամլո ասուլիսին  հայտարարել է Գիորգի Գախարիան, ում կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին առաջադրել էր վարչապետի թեկնածու:

Գիորգի Գախարիան Բիձինա Իվանիշվիլուն շնորհակալություն է հայտնել վստահության համար: Նա շնորհակալություն է հայտնել նաև Մամուկա Բախտաձեին:

«Ցանկանում եմ ընդգծել կուսակցության ղեկավար, պարոն Բիձին Իվանիշվիլուն՝ վստահության համար: Սա մեծ պատասխանատվություն է: Իհարկե, շնորհակալություն եմ ցանկանում հայտնել կուսակցության յուրաքանչյուր անդամին, քաղխորհրդին՝ նման աջակցության համար և շնորհակալություն հայտնել նաև պարոն Մամուկա Բախտաձեին՝ իր աշխատանքի համար:

Այսօր, այս որոշումից հետո ես խորհրդարանում կներկայացնեմ կառավարության կազմը և ծրագիրը և ցանկանում եմ ասել, որ կառավարության կազմում կլինեն փոքր փոփոխություններ: Ներքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի պարոն Վախտանգ Գումելաուրին, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնը՝ Իրակլի Ղարիբաշվիլին: Այս փոփոխությունները կհզորացնեն կառավարությունը և քաղաքական թիմը:

Պարոն Լևան Իզորիան մեր թիմում կզբաղեցնի բարձր պաշտոն, նա կղեկավարի Անվտանգության խորհուրդը: Սրանք փոփոխություններ են, որոնք կհզորացնեն թիմը և այն կդարձնեն առավել արդյունավետ»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: