Գիորգի Գախարիա. Բազմիցս ունեցել են տապալման փորձեր և երբեք ոչինչ չի հաջողվել, մեկ անգամ ևս հաստատվում է, որ «Ազգային շարժումն» անցյալ է
Գիորգի Գախարիա. Բազմիցս ունեցել են տապալման փորձեր և երբեք ոչինչ չի հաջողվել, մեկ անգամ ևս հաստատվում է, որ «Ազգային շարժումն» անցյալ է

Բազմիցս ունեցել են տապալման փորձեր և երբեք ոչինչ չի հաջողվել, այսուհետ ևս չի հաջողվի,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Այս մեկնաբանությամբ է Գախարիան արձագանքել տապալելուհետ կապված Վանո Մերաբիշվիլու այսօրվա հայտարարությանը:

«Այսօ, ընդհանրապես չէի պատրաստվում խոսել այս թեմայով, սակայն մեկ անգամ ևս հաստատվում է, որ «Ազգային շարժումն» անցյալ է, մենք պետք է մտածենք վաղվա օրվա մասին, որպեսզի այս երկիրը լինի ոչ թե մարտահրավերներ և տապալումների, այլ՝ երիտասարդների համար հնարավորությունների երկիր: Նրանք բազմիցս ունեցել են տապալման փորձեր և երբեք ոչինչ չի հաջողվել, այսուհետ ևս չի հաջողվի»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին լքել է պատժակատարողական հաստատությունը: Նրա ազատազրկման ժամկետը լրացել է այսօր:

Մերաբիշվիլու խոսքով, «Այսօրվա իշխանությունը տապալելուց հետո, այս բանտի դռները լայնորեն կբացվեն քաղբանտարկյալների առջև»: