Գիորգի Գախարիա. Այո, ես կլինեմ վարչապետ
Գիորգի Գախարիա. Այո, ես կլինեմ վարչապետ

Վերջին հաշվով, ինձ համար կարևոր չէ, որտեղ կլինեմ, կառավարությունում կլինեմ, ղեկավար թե ֆերմեր, ես իմ անելիքն ամենուր կանեմ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Լրագրողի հարցին, «Գավրիլովի գիշերվա» դեպքից մեկ տարի անց կլինի թե ոչ վարչապետ, Գիորգի Գախարիան պատասխանել է. «Այո, կլինեմ»:

«Ինձ համար կարևոր չէ, ում կողմից և ինչ նպատակով է տարածվել տեղեկությունն իմ հրաժարականի մասին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ արդեն իմունիտետ եմ ստացել: Որևէ ռեակցիա այլևս չունեմ: Վերջին հաշվով, ինձ համար կարևոր չէ, որտեղ կլինեմ, կառավարությունում կլինեմ, ղեկավար թե ֆերմեր, ես իմ անելիքն ամենուր կանեմ: Ինձ համար անչափ կարևոր է և պատասխանատու, այն ինչ անում եմ և որտեղից անում եմ: Ուստի պատասխանում եմ, հունիսի 20-ին կրկին ստիպված կլինեք հարցազրույց վերցնել ինձանից»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: