Գիորգի Գախարիա. Աշակերտները, առանձնապես տարրական դասարանի երեխաները, պետք է վերադառնան դասասենյակներ
Գիորգի Գախարիա. Աշակերտները, առանձնապես տարրական դասարանի երեխաները, պետք է վերադառնան դասասենյակներ

Կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստին քննարկելու են երկրում ուսումնական գործընթացի վերականգնման փուլերի հարցը:

Այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայարարել է կառավարության այսօրվա նիստին:

Գախարիայի խոսքով, ռիսկերը հաշվի առնելով, երկրում պետք է վերականգնվի բնականոն կյանքը, այդ թվում, երեխաները պետք է վերադառնան դասասենյակներ:

«Այսօր մենք կունենանք խորհրդի նիստին, որի ընթացքում կքննարկենք այն փուլերը, որոնցով երկրում կսկսվի ուսումնական գործընթացի վերականգնումը, քանի որ ռիսկերը հաշվի առնելով, երկրում պետք է վերականգնվի բնականոն կյանքը, այդ թվում, ուսումնական գործընթացը և աշակերտները, առանձնապես տարրական դասարանի երեխաները, պետք է վերադառնան դասասենյակներ»,- հայտարարել է Գախարիան: