Գիորգի Գախարիա. Առանց զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ զրույցի, որևէ քայլ չենք ձեռնարկի, սա կլինի կանոն
Գիորգի Գախարիա. Առանց զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ զրույցի, որևէ քայլ չենք ձեռնարկի, սա կլինի կանոն

Առաջարկում եմ, առավելագույնս բացեիբաց զրուցել, առանց սահմանափակումների և պատրաստ ենք քննադատությանը, քննադատությունից երբեք չենք վախեցել և հիմա էլ չենք վախենա,- այսպես է վարչապետ Գիորգի Գախարիան դիմել զբոսաշրջության սեկտորի ներկայացուցիչներին:

Ինչպես նշել է հանդիպմանը, կառավարությունը զբոսաշրջության ոլորտում որևէ քայլ չի անի առանց ոլորտի ներկայացուցիչների հետ զրուցելու:

Վարչապետի խոսքով, կառավարությունը քաջ գիտակցում է զբոսաշրջանության սեկտորի զարգացման գործում իր գործառույթը:

«Պետք է իմանանք, որ նշված սեկտորում որևէ քայլ չի արվի առանց ձեզ հետ զրուցելու: Սա կլինի կանոն, որով մենք կառաջնորդվենք: Կառավարությունը քաջ գիտակցում է զբոսաշրջանության սեկտորի զարգացման գործում իր գործառույթը»,- նշել է վարչապետը:

Նրա խոսքով, վերջնական նպատակը շատ պարզ է – որքան շատ զբոսաշրջիկ երկրում, այնքան ավելի շատ եկամուտ, աշխատատեղ և, իհարկե, երկրի ճանաչելիություն: