Գիորգի Գախարիա. Անպատասխանատու քաղաքական գործիչների ապակառուցողական գործողությունների նպատակը պետությունն արգելափակելն է
Գիորգի Գախարիա. Անպատասխանատու քաղաքական գործիչների ապակառուցողական գործողությունների նպատակը պետությունն արգելափակելն է

Վերջին օրերին միանշանակ երևում է, որ անպատասխանատու քաղաքական գործիչների բոլոր այս ապակառուցողական գործողությունների նպատակը պետությունն արգելափակելն է,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության նիստին:

Նա կառավարության անդամներին կոչ է արել, անկախ  հանգամանքներից և քաղաքական գործընթացից, արդյունավետ կերպով շարունակել պետական ինստիտուտների աշխատանքը:

«Սա չի նշանակում առանձին ինստիտուտի արգելափակում, սա նկատի ունի ամբողջովին պետության արգելափակում: Ուստի ցանկանում եմ, ձեզանից յուրաքանչյուրին կոչ անել, կրկնապատկել ուշադրությունը, որպեսզի բնականոն ռեժիմով շարունակենք պետական ինստիտուտների աշխատանքը, քանի որ մեր պարտականությունն է, հոգալ յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր բժիշկի, ուսուցչի, ոստիկանի, շարքային քաղաքացու մասին»,- հայտարարել է վարչապետը:

Նրա խոսքով, սա պետության պարտականությունն է, որը պետք է կատարվի: