Գիորգի Անծուխելիձեն մեր դարաշրջանի հերոսն է. Լևան Իզորիա
Գիորգի Անծուխելիձեն մեր դարաշրջանի հերոսն է. Լևան Իզորիա

Մուխաթգվերդիի եղբայրների գերեզմանոցում պաշտպանության նախարար Լևան Իզորիան, Գիորգի Անծուխելիձեի ծննդյան օրը հարգել է նրա հիշատակը:

Պաշտպանության նախարարի խոսքերով, Գիորգի Անծուխելիձեն մեր դարաշրջանի հերոսն է:

«Նա իր խիզախությամբ մեկ անգամ ևս հզորացրել է մեր պատմական հիշողությունը և պարտավորությունները, պաշտպանել է մեր երկրի ազատությունը և արժանիքները: Այսօր, մեր պարտքն է, անենք առավելագույնս, որ պաշտպանենք մեր երկիրը, այդ թվում հզորացնենք մեր պաշտպանության ոլորտը»,-հայտարարել է Իզորիան:

Գիորգի Անծուխելիձեն ծնվել է 1984 թ. օգոստոսի 18-ին, Ախմետայի շրջանի Քվեմո Ալվան գյուղում:

Օգոստոսյան պատերազմի հերոս, IV հետևակային բրիգադի, 41-րդ բատալյոնի կրտսեր սերժանտը, 2008 թվականի օգոստոսի 9-ին, Ռուսաստան-Վրաստան պատերազմի ժամանակ, մարտերից մեկի ժամանակ գերի է ընկել հակառակորդի մոտ: Կտտանքներից և հարցաքննություններից հետո, 23 ամյա զինվորին սպանել են թիվ 5 դպրոցի բակում:

Անծուխելիձեն պատերազմից հետո համարվում էր անհետ կորած, սակայն այն բանից հետո, ինչ Ցխինվալիից տեղափոխեցին 10 վրացու դի, պարզվեց, որ նրանցից մեկը պատկանում էր օս խռովարարների կողմից սպանված Գիորգի Անծուխելիձեին:

Գիորգի Անծուխելիձեն թողել է երկու զավակ: