Գինու ազգային գործակալության տեղեկությամբ, Կախեթիում խաղողագործների եկամուտը գերազանցել է 70 միլիոն լարին
Գինու ազգային գործակալության տեղեկությամբ, Կախեթիում խաղողագործների եկամուտը գերազանցել է 70 միլիոն լարին

Գինու ազգային գործակալության տեղեկությամբ, Կախեթիում խաղողագործների եկամուտը գերազանցել է 70 միլիոն լարին:

Սեպտեմբերի 11-ի տվյալներով, Կախեթիում վերամշակվել է շուրջ 42 հազար տոննա խաղող, այստեղից մոտ 27 հազար տոննա Սափերավի, շուրջ 9 հազար Ռքածիթելի, շուրջ 900 տոննա Կախուրի մծվանե, իսկ մնացածը՝ տարբեր սորտի խաղող: Համեմատելու համար, 2017 թվականի սեպտեմբերի 11-ի տվյալներով, վերամշակվել է 22,5 հազար տոննա խաղող:

Ինչպես հայտարարում են Գինու ազգային գործակալությունում, խաղողահավաքի մեկնարկից առաջ մինչ օրս գինու գործարաններին խաղող է հանձնել 4200 խաղողագործ, որոնց եկամուտը գերազանցել է 70 մլն լարին:

«Ամենամեծ քանակությամբ խաղող է վերամշակվել Գուրջաանիի մունիցիպալիտետում – 11,5 հազար տոննա, այնուհետև Ղվարելին է՝ 11 հազար տոննայով, Թելավի – 8 հազար տոննա, Սիղնաղի – 4,7 տոննա, Դեդոփլիսծղարո – 3,2 տոննա, Ախմետա՝ 2 հազար և Լագոդեխի՝ շուրջ 800 տոննա: Շուրջօրյա ռեժիմում գործարանները մշակում են մոտ 5 հազար տոննա խաղող, որը նշանակում է, որ Կախեթիում խաղողահավաքը ակտիվ փուլում է»,- նշված է Գինու ազգային գործակալության տեղեկությունում:

Նրանց տեղեկությամբ, Խաղողահավաք 2018-ի համակարգող շտաբում այս պահի դրությամբ գրանցված է շուրջ 180 ընկերություն: