Գիգլա Բարամիձեն հայտարարում է, որ «Միասնական Վրաստանը» չի համաձանում այլ ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությանը, երկրում ամերիկյան ռազմակայանի բացման մասում
Գիգլա Բարամիձեն հայտարարում է, որ «Միասնական Վրաստանը» չի համաձանում այլ ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությանը, երկրում ամերիկյան ռազմակայանի բացման մասում

«Միասնական Վրաստանի» անդամ Գիգլա Բարամիձեն հայտարարում է, որ իր կուսակցությունը չի միացել այլ ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությանը, Վրաստանում ԱՄՆ-ի ռազմակայանի բացման մասում:

Ինչ վերաբերում է այլ հարցերին, ապա, ըստ Բարամիձեի, ընտրական հարցերի վերաբերյալ դիրքորոշումները նույնն են:

«Մենք բազմիցս նշել ենք և մեր նախընտրական ծրագիրում, որը դուր է եկել հասարակությանը, շատ կտրուկ նշվում է,  առավելագույն կապերը, առավելագույնը ինտեգրումը Միացյալ Նահանգների հետ, այդ երկկողմ հարաբերություններում: Այնպես որ, կարծում եմ, մենք հասկանալի ձևով ենք դա ասել: Ինչ վերաբերում է կոնկրետ ռազմակայանի բացմանը, ապա ԱՄՆ-ը դեռ երբեք այդ մասին հայտարարություն չի արել, և ուզում ենք ակտիվ լինել, թե ոչ, կարծում եմ ՝ դեռ շուտ է: Կան հարցեր, որոնք մենք միասին ենք կիսում և ամենօրյա կապի մեջ ենք և միասին ենք ընտրությունների կապակցությամբ: Ինչ վերաբերում է այս հարցին, ապա մենք այն համարում ենք վաղաժամ և ձեռնպահ ենք մնում: Մենք այլ տարբերություն մյուս ընդդիմադիր կուսակցություններից, մեր գործընկերներից չունենք: Մենք ընտրությունների հետ կապված հարցերի շուրջ համաձայն ենք ամեն ինչի շուրջ: Մեզ համար այս դրույթն ընդունելի է, սակայն այս փուլում մենք դա ճիշտ չենք համարում և վաղ է հայտարարություն անել, որ բարեկամ երկրի ռազմակայանը տեղակայվի մեզ մոտ, քանի որ այդ երկիրն ինքը դեռ չի խոսում դրա մասին: Շատ հարցեր կան, հետևաբար, մենք այս փուլում դրա մասին չենք խոսում»,- հայտարարել է Գիգլա Բարամիձեն:

Ընդդիմադիր կուսակցությունները ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցի կապակցությամբ, հայտարարությունը տարածել են այսօր: Հայտարարության տեքստը և ստորագրողների ցուցակը հրապարակել է «Եվրոպական Վրաստանի» մամուլի ծառայությունը: Ի սկզբանե հայտարարությունը ստորագրողների թվում կար 23 կուսակցություն: Ավելի ուշ «Եվրոպական Վրաստանի» մամուլի ծառայությունը հրապարակեց թարմացված ցուցակը, որին միացել էր «Տրիբունան»:

Ոչ սկզբնական և ոչ էլ հետագա տարբերակում, ստորագրողների մեջ չկա՝ Նինո Բուրջանաձեի «Միացյալ Վրաստան» կուսակցության անունը: