Գիգի ՈՒգուլավային տեղափոխել են այսպես կոչված Մատրոսովի բանտ
Գիգի ՈՒգուլավային տեղափոխել են այսպես կոչված Մատրոսովի բանտ

«Եվրոպական Վրաստան»-ի առաջնորդներից մեկին, Գիգի Ուգուլավային տեղափոխել են  N9 պատժակատարողական հիմնարկ, այսպես կոչված Մատրոսովի բանտ: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին ասել է Ուգուլավայի փաստաբան՝ Բեքա Բասիլաիան:

Ուգուլավային բանտ են տեղափոխել ներքին գործերի նախարարությունից, ուր նա ներկայացել էր անձամբ:

Վրաստանի գերագույն դատարանը Գիգի Ուգուլավային մեղավոր է ճանաչել Թբիլիսիի զարգացման հիմնադրամի գործով: Գերագույն դատարանը Ուգուլավային դատապարտել է երեք տարի երկու ամսով ազատազրկման:

Այսպես կոչված հիմնադրամի գործով, Գիգի Ուգուլավան մեղադրվում էր Թբիլիսիի զարգացման հիմնադրամից 48 միլիոն լարիի յուրացման մեջ: Նշված գործով Թբիլիսիի քաղաքային դատարանը 2018 թվականի փետրվարի 28-ին Գիգի Ուգուլավային դատապարտել էր մեկ տարի երեք ամսով ազատազրկման, սակայն այդ պատիժը միացվել էր մեկ այլ պատժի հետ: Որոշումը վերին ատյանում բողոքարկել էր դատախազությունը: