Գիգի Ծերեթելին հեռախոսազրույց է  ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ
Գիգի Ծերեթելին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, խորհրդարանի անդամ Գիգի Ծերեթելին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահ  Սահիբա Գաֆարովայի հետ: Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Ըստ նրանց, Գիգի Ծերեթելին Գաֆարովային շնորհավորել է Անկախության օրվա առթիվ և մաղթել խաղաղություն և հաջողություններ ադրբեջանցի ժողովրդին: