Գիա Վոլսկին ասում է, որ ապագա վարչապետի ով լինելը հայտնի կդառնա վաղը
Գիա Վոլսկին ասում է, որ ապագա վարչապետի ով լինելը հայտնի կդառնա վաղը

Խորհրդարանական մեծամասնության անդամ Գիա Վոլսկին ասում է, որ կառավարական փոփոխությունների կապակցությամբ հայտարարությունը կարվի վաղը,  քաղաքական խորհրդի և խորհրդարանական մեծամասնության նիստերի ավարտից հետո:

«Մինչ այդ 100 տոկոս ճշգրտությամբ խոսելն անիմաստ է, դրա հիմքը չունենք: Վաղը հայտնի կդառնա ամեն բան:

ՈՒմ կվորոշենք, որ դառնա վարչապետ, նա էլ կներկայացնի կառավարության կազմը: Հետևաբար առաջ ընկելը տեղին չի լինի», – լրագրողներին ասել է Գիա Վոլսկին:

Մամուկա Բախտաձեն այսօր հայտարարություն է տարածել, որում նշել է, որ հեռանում է վարչապետի պաշտոնից: