Գիա Վոլսկի. Որպես սովորույթ, Բիձինա Իվանիշվիլին անկեղծ խոսել է թերությունների և այն խնդիրների մասին, որոնք կան կառավարման կառույցներում
Գիա Վոլսկի. Որպես սովորույթ, Բիձինա Իվանիշվիլին անկեղծ խոսել է թերությունների և այն խնդիրների մասին, որոնք կան կառավարման կառույցներում

Որպես սովորույթ, Բիձինա Իվանիշվիլին անկեղծ խոսել է թերությունների և այն խնդիրների մասին, որոնք կան կառավարման կառույցներում,- այսպես է գնահատել մեծամասնության պատգամավոր Գիա Վոլսկին՝ Բիձինա Իվանիշվիլու հարցազրույցը, որը «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահը տվել էր «Իմեդի» հեռուստաընկերությանը:

Ինչպես նշել է Վոլսկին, «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահը խոսել է նաև սոցիալական ծանր վիճակի մասին, որը դեռևս անհանգստացնում է հանրության մեծ մասին և ընդգծել քայլերը, որոնք պետք է արվեն այդ խնդիրը լուծելու համար:

«Բիձինա Իվանիշվիլին խոսել է այն քայլերի մասին, որոնք պետք է արվեն, որպեսզի այս ծանր վիճակը որքան հնարավոր է շուտ հաղթահարվի: Այդ միջոցառումների թվում է օրինակ, նրանց պարտքի զրոյացումը և բազմաթիվ այլ բան, որոնք իրականացնելու մտադրություն կա և պարտադիր պետք է արվի»,- հայտարարել է Գիա Վոլսկին: