Գիա Վոլսկի. Որևէ նախապայման և գիտական հիմնավորում չկա, որ Լուգարի լաբորատորիայում հնարավոր է գոյություն ունենա զենք կամ ապօրինի որևէ բան
Գիա Վոլսկի. Որևէ նախապայման և գիտական հիմնավորում չկա, որ Լուգարի լաբորատորիայում հնարավոր է գոյություն ունենա զենք կամ ապօրինի որևէ բան

Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկիի հայտարարությամբ, գոյություն ունեն սահմանված կանոններ և այն կանոններով Լուգարի լաբորատորիայի ստուգումը վրացական կողմից տվել է շատ լավ պատկեր, որը քննարկվել է Ժնևի և ՄԱԿ-ի գրասենյակում և գնահատվել բարձր մակարդակով:

Ինչպես լրագրողներին հայտնել է Վոլսկին, որևէ նախապայման և գիտական հիմնավորում չկա, որ Լուգարի լաբորատորիայում հնարավոր է գոյություն ունենա զենք կամ ապօրինի որևէ բան:

«Մենք Ռուսաստանին առաջարկում ենք, որ նման ձևաչափում, նրանց մասնակցությամբ անցկացվի հետագա հետազոտությունը: Քանի որ Ռուսաստանը հրաժարվում է դրանից, դա ցույց է տալիս, որ կողմնակալ և իր ռազմավարական քաղաքական խնդիրն է կիրառում,  որպեսզի գրի այն, ինչ ցանկանում է: Բացի այդ, գոյություն ունի օրենք և միջազգային չափանիշ, որին պետք է հետևի Ռուսաստանը, որպես միջազգային մակարդակով պատասխանատվություն ունեցող երկիր»,- հավելել է Վոլսկին: