Գիա Վոլսկի. Մեր ընդդիմախոսները փակուղային իրավիճակում էին, ինչպես երևում է, չէին սպասում, որ ընտրաշրջանների վերահաշվարկ կսկսվեր
Գիա Վոլսկի. Մեր ընդդիմախոսները փակուղային իրավիճակում էին, ինչպես երևում է, չէին սպասում, որ ընտրաշրջանների վերահաշվարկ կսկսվեր

Մեր ընդդիմախոսները փակուղային իրավիճակում էին, ինչպես երևում է, չէին սպասում, որ ընտրաշրջանների վերահաշվարկ կսկսվեր,- այսպես է գնահատել խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին ընդդիմության ներկայացուցիչների մերժումը ամփոփիչ արձանագրությունների ստորագրության մասին:

Նրա խոսքով, միակ ճանապարհը, որը մնում է ընդդիմությանը, ապակառուցողականությունը և համաձայնության հասնելու հեռանկարը տապալելն է:

«Մեր ընդդիմախոսները փակուղային իրավիճակում էին, ինչպես երևում է, չէին սպասում, որ ընտրաշրջանների վերահաշվարկ կսկսվեր, ինչպես նաև չէին սպասում, որ իրավասու միջազգային կազմակերպությունները դրական գնահատական կտային խորհրդարանական ընտրություններին: Այստեղից ելնելով, միակ ճանապարհը, որը մնում է ընդդիմությանը, ապակառուցողականությունը և համաձայնության հասնելու հեռանկարը տապալելն է: Սա դավադրություն է Վրաստանի դեմ և հանձնաժողովի անդամները կլինեն, թե քաղաքական գործիչները, պետք է մտածեն իրենց պատասխանատվության մասին երկրի առջև»,- հայտարարել է Վոլսկին: