Գիա Վոլսկի. «Ազգային շարժումը» և «Եվրոպական Վրաստանը» վտանգի տակ են դնում սահմանադրական փոփոխությունների ընդունումը
Գիա Վոլսկի. «Ազգային շարժումը» և «Եվրոպական Վրաստանը» վտանգի տակ են դնում սահմանադրական փոփոխությունների ընդունումը

Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկիի հայտարարությամբ, հորինված է այն պատճառը, որ «Ազգային շարժումը» և «Եվրոպական Վրաստանը» չեն մասնակցի սահմանադրական փոփոխություների քննարկմանը, եթե Գիորգի Ռուռուային ազատ չարձակեն:

Վոլսկիի հայտարարությամբ, «Ազգային շարժումը» և «Եվրոպական Վրաստանը» վտանգի տակ են դնում սահմանադրական փոփոխությունների ընդունումը:

«Կարծում եմ,  հորինված է այն պատճառը, որ «Ազգային շարժումը» և «Եվրոպական Վրաստանը» չեն մասնակցի սահմանադրական փոփոխություների քննարկմանը, եթե Գիորգի Ռուռուային ազատ չարձակեն: Այսօր նրանք մեզ ստիպում են խախտել սահմանադրությունը և օրենքը, հակառակ դեպքում սպառնում են չմասնակցել քննարկումներին, իհարկե, վտանգի տակ դնելով սահմանադրական փոփոխությունների ընդունումը»,- հայտարարել է Վոլսկին: