Գիա Գաչեչիլաձե. Տեսնում ենք, որ հարձակում է իրականացվում Սրբազնագույնի, ընտանիքի, հյուրի, պատմության և ավանդույթի վրա
Գիա Գաչեչիլաձե. Տեսնում ենք, որ հարձակում է իրականացվում Սրբազնագույնի, ընտանիքի, հյուրի, պատմության և ավանդույթի վրա

Երգիչ Գիա Գաչեչիլաձեի խոսքով, Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդը հարձակման է ենթարկվում: Այս մասին նա ասաց «Եվրոպայի հրապարակում», որտեղ անցկացվում է քաղաքացիների հավաք:

«Բոլորս էլ տեսնում ենք, որ հարձակում է իրականացվում Սրբազնագույնի և ամեն սրբության վրա: Տեսնում եք, հարձակում ընտանիքի, հյուրի, պատմության, ավանդույթի, հեղինակության, եկեղեցու և ամեն ինչի վրա, հենց Սրբազնագույնն է այս ամենի հավաքական կերպարը և այդ պատճառով նրանք այդքան ուժեղ են պայքարում նրա հետդեմ: Նա միշտ աղոթում է մեզ համար, երկրի համար, հավատքի համար, և արդեն 43 տարի է, ինչ նա առաջնորդում է մեզ այն ճանապարհով, որի դեմ այդքան եռանդով պայքարում են ստրուկները», – ասաց Գիա Գաչեչիլաձեն:

Հավաքի մասնակիցներն այս պահին երթով շարժվում են դեպի պատրիարքարան: