Ղվինիաշվիլին ելույթ է ունենալու Օսակայի գրանդ սլեմի եզրափակիչում. Ձյուդո
Ղվինիաշվիլին ելույթ է ունենալու Օսակայի գրանդ սլեմի եզրափակիչում. Ձյուդո

Ճապոնիայում ընթացող Օսակայի գրանդ սլեմի եզրափակիչում (90 կգ.) ելույթ է ունենալու Բեքա Ղվինիաշվիլին:

Վրաց մարզիկը կիսաեզրափակչում մաքուր հաղթանակ է ձեռք բերել ճապոնացի ձյուդոիստի նկատմամբ և առաջին տեղի համար մրցելու է ուզբեկ մարզիկի հետ:

Այսօր մրցույթին ելույթ են ունեցել նաև՝ Ավթանդիլ Ճրիկիշվիլին (90 կգ.) և Վարլամ Լիպարտելիանին (100 կգ.), ցավոք նրանք մրցաշարից դուրս են մնացել:

Եզրափակիչ բլոկը կմեկնարկի ժամը 12: 00-ին: