Ղվարելի-Թելավի կապող ճանապարհին ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ
Ղվարելի-Թելավի կապող ճանապարհին ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ

Ղվարելի-Թելավի կապող ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար:

Շիլդա գյուղի մոտ թեթև մարդատար ավտոմեքենան կորցրել է ղեկի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից: Դեպքի հետևանքով տեղում զոհվել է մեկ ուղևոր, տուժել՝ մեկը:

Տուժած 30-ամյա տղամարդուն շտապ օգնության խումբը տեղափոխել է Թելավիի հիվանդանոց: Բժիշկների գնահատմամբ, տղամարդու առողջական վիճակը ծանր է:

Դեպքի վայրում մոբիլիզացված է ոստիկանությունը:

Տեղի ունեցած փաստով հարուցվել է քրեական գործ: